Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Սերգեյ Փարաջանով

26 Oct, 2018, No comments
На данном изображении может находиться: 1 человек, борода и текст

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946թ., ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։
Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում:

Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին:

Փարաջանովի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների,կինոֆիլմերի էսքիզների միջոցով: Փարաջանովի ստեծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականները անցկացրեց խիստ ռեժիմի ժամբարներում և բանտերում:

Պատրաստեց` Հաս Չախալյան

Ֆրիդա Կալո

26 Oct, 2018, No comments

На данном изображении может находиться: 1 человек


Արվեստ, գեղեցկություն, կիրք և ցավ - այս բոլորն առկա են 20-րդ դարի մեքսիկացի հայտնի նկարիչ Ֆրիդա Կալոյի (Magdalena Carmen Frida Kalho y Calderon, 1907-1954) ստեղծագործություններում: Ըստ ֆրանսիացի գրող, պոետ, սյուրռեալիզմի գաղափարախոսության հիմնադիր Անրի Բրետոնի`“Ֆրիդա Կալոյի արվեստը ռումբը երիզող ժապավեն է”: Այն գունագեղ, մեքսիկական հին քաղաքակրթությունների ավանդույթներին հավատարիմ, միևնույն ժամանակ եվրոպական ազատամտությամբ` կնոջ ցավով և տառապանքով լի կյանքի արտացոլումն է կտավներում: Կալոն իր հեղափոխական ոգու վերելքներն ու վայրէջքները, իր զգացմունքների ողջ ներկապնակն արտացոլել է իր կտավներում: Նրանք և շատ անձնական են և միևնույն ժամանակ` շատ համամարդկային: Ֆրիդա Կալոյի 143 կտավներից 55-ը ինքնանկար են: “Ես նկարում եմ ինձ, որովհետև ես հաճախ մենակ եմ և ինձ ամենից լավ ես գիտեմ”,- ասում էր Կալոն:
Ֆրիդա Կալոյի նկարները հաճախ անվանում են սյուրռեալիստական, որովհետև նրանք պարունակում են բազմաթիվ սիմվոլներ: Գեղեցիկ, չթարթող աչքերով Կալոյի դեմքը տառապանք և կամք է խորհրդանշում, իսկ մեքսիկական դասական ոճով սանրվածքը ընդգծում է նրա մեքսիկական ինքնությունը, մետիսական ծագման հպարտությունը: Վառ ծաղիկներն ընդգծում են նրա հետաքրքրությունը մեքսիկական ազգային մշակույթի նկատմամբ, թիթեռները վերածննդի քրիստոնեական սիմվոլներ են, որոնք խորհրդանշում են հավատ և հարություն: Սև կատուն, ավանդաբար, դժբախտության խորհրդանիշն է, փշերով ապարանջանը` ցավի և տառապանքի, իսկ կոլիբրին սիրո և հաջողության խորհրդանիշն է Մեքսիկայում: Սակայն, նկարում կոլիբրին սատկած է, իսկ փշերի ծակոցներից արյուն է գալիս. միգուցե հիշեցում է Քրիստոսի տառապանքների և Կալոյի սեփական ցավի մասին: Կապիկը միշտ եղել է սատանայի և հեշտասիրության սիմվոլ, բայց Կալոյի կտավներում նրա սիրելի կապիկը հաճախ հանդիպում է որպես սիրո և երեխայի խորհրդանիշ: Ֆրիդան առողջական խնդիրների պատճառով չէր կարող երեխա ունենալ: Ֆրիդա Կալոն չէր ընդունում, որ ինքը սյուրռեալիստ է: Նա գտնում էր, որ ինքը պատկերում է իր սեփական ճշմարտությունը, ոչ թե երազները: Նույնիսկ կատակում էր`”Ես երբեք չեմ իմացել, որ ես սյուրռեալիստ եմ, մինչև Անրի Բրետոն չեկավ Մեքսիկա և չասեց, որ ես սյուրռեալիստ եմ”:

Մանկական հասակում Ֆրիդան հիվանդանում է պոլիոմիելիտով: Երկարատև բուժումից հետո լիարժեք վերականգնվում է, սակայն մեկ ոտքը մնում է մյուսից բարակ մկանային ատրոֆիայի հետևանքով: Այդ էր պատճառը, որ ամբողջ կյանքի ընթացքում Ֆրիդա Կալոն երկար շրջազգեստներ էր կրում: Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ տեղի ունեցավ ճակատագրական ավտովթարը: Ավտոբուսը, որով Ֆրիդան վերադառնում էր համալսարանից, բախվեց մեկ այլ մեքենայի: Մի քանի մարդ զոհվեց: Երիտասարդ աղջիկը հազիվ փրկվեց համարյա մահացու վնասվածքներից` բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ, կողերի, ոտքերի ու ձեռքերի վնասվածքներ: Երկաթյա ձողը մխրճվել էր կոնքը` կոտրելով կոնքի ոսկրերը, պատառոտելով կոնքի օրգանները: Հետագայում պարզվեց, որ ողնաշարը ևս վնասվել էր. 3 ող էին տեղաշարժվել: Հիվանդանոցում ամիսներ անցկացնելուց հետո նա բավականին երկարատև վերականգնողական բուժում էր ստանում տանը: Ավտովթարը վերջ դրեց բժիշկ դառնալու երազանքին: Այդ պատահարի հետևանքով Ֆրիդան ամբողջ կյանքի ընթացքում տառապում էր ցավից ու հիվանդություններից: Անկողնուն գամված՝ Ֆրիդա Կալոն սկսեց նկարել: Սկզբից ձևավորում էր բժշկական ամսագրեր ու այլ պարբերականներ, համակցելով իր հետաքրքրությունն արվեստի և գիտության նկատմամբ: Անատոմիայի իմացությունը հետագայում էլ արտացոլվում է նրա կտավներում: Պառկած վիճակում նկարելու համար հատուկ հարմարանքներ էին պատրաստվել` հայելին ամրացված էր գլխավերևում, որպեսզի Ֆրիդան տեսնի իրեն: Նկարչությունն ուղի էր Կալոի համար հասկանալու իր ինքնությոնն ու գոյությունը: “Ավտովթարը և նրան հաջորդած վերականգման շրջանի մեկուսացումը ցանկություն առաջացրին նորից վերանայել առարկաներն ու երևույթները և նկարել նրանք այնպես, ինչպես ես տեսնում եմ իմ սեփական աչքերով և ոչ ավելին”,- ասել է Կալոն:
“Արվեստի պատմության մեջ Ֆրիդան նկարչի եզակի օրինակ է, որը բացեց իր կուրծքն ու սիրտը ցուցադրելու իր զգացմունքների կենսաբանական ճշմարտությունը: Միակ կինը, որն իր աշխատանքներում արտահայտեց զգացողությունների, գործողությունների և կնոջ ստեղծագործ ուժի արվեստը“,- Դիեգո Ռիվերա: Արվեստագետները մինչ այժմ վիճում են, թե ինչ ոճի մեջ դասակարգել մեքսիկացի նկարչուհու ստեղծագործությունները: Ամեն դեպքում, Ֆրիդա Կալոյի կյանքն ու արվեստը դարձան 20-րդ դարի ամենահետաքրքիր պատմություններից մեկը:

Պատրաստեց`Հաս Չախալյանը:

На данном изображении может находиться: 1 человек

На данном изображении может находиться: 1 человек

На данном изображении может находиться: 2 человека

На данном изображении может находиться: 1 человек

Մինաս Ավետիսյան

26 Oct, 2018, No comments
Image result for Մինաս Ավետիսյան


Մինաս Կարապետի Ավետիսյան (Հուլիսի 20, 1928, Ջաջուռ, – Փետրվարի 24, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ է` 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

Автоматический альтернативный текст отсутствует.

На данном изображении может находиться: небо, облако, гора, на улице, природа и вода

Related image

Արշիլ Գորկի

26 Oct, 2018, No comments


Image result for արշիլ գորկի

Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր եւ սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են XX դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։

Ոստանիկ Մանուկ Ադոյանը ծնվել է 1904 թվականին, Օսմանյան կայսրությունում (Վանի նահանգի Խորգոմ գյուղում)։ Մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում՝ մոր սովամահության ականատեսը։ Որբանալով՝ արտագաղթել է Միացյալ Նահանգներ եւ նոր կյանքի սպասումով՝ փոխել իր անունը։ Մանուկ տարիների սարսափները, սակայն, երբեք չեն լքել նրան եւ խորապես ազդել են նկարչի արվեստի վրա։

Կերպարվեստի դպրոց ընդունվելուց հետո Գորկին սկսել է ներկայացնել իր տաղանդը տարբեր ցուցահանդեսներում։ Թեեւ ոճի առումով նա սկզբում մեծապես ազդված է եղել Պաբլո Պիկասոյից եւ Պոլ Սեզանից, ժամանակի ընթացքում աստիճանաբար ձեւավորել է սեփական տարբերվող ոճ, որը նրա համար կայուն տեղ է ապահովել իր ժամանակի խոշորագույն նկարիչների շարքում։ Գորկին ապրել է Նյու Յորքում։ Այնտեղ էր հավաքվել ամերիկյան ու միջազգային արվեստագետների բույլը, ինչի շնորհիվ նա ընկերություն է հաստատել հոլանդացի նկարիչ Ուիլեմ դը Քոնինգի հետ եւ ժամանակ առ ժամանակ կատաղի հակասությունների ու մրցակցության մեջ մտել Ջեքսոն Փոլլոքի հետ։

Անձնական մի շարք ծանր ողբերգություններից, այդ թվում՝ արվեստանոցի հրդեհից եւ իր բազում կտավների կործանումից ընկնելով խոր ընճախտի մեջ՝ Գորկին ինքնասպանություն է գործել։ Նրա աշխատանքները մինչ օրս շարունակում են ցուցադրվել աշխարհի խոշորագույն թանգարաններում։

Արվեստի պատմության վերջին շրջանի դասագրքերի ուսումնասիրությունը հանգեցնում է այն մտքին, որ Արշիլ Գորկին գտնվում է “մեջտեղային” կարգավիճակում: Այսինքն` պատմական տեսանկյունից Գորկին փակում է եվրոպական մոդեռնիզմը և բացում ամերիկյան ավանգարդը: Նրա գործերից կա կոնկրետ մի աշխատանք, որին կարելի է վերագրել այդ կարևոր ու անցումային դերը: Այդ աշխատանքը “Գայթակղիչի օրագիրն” է:

Կտավի վերնագիրը վերցված է Սյորեն Կյերկեգորի հայտնի “Կամ/կամ” աշխատության գլուխներից մեկի անվանումից: Այս վերնագիրը Գորկուն առաջարկեց իր ընկեր սյուրռեալիստ Մաքս Էռնստը: Բուն թեմայից շեղվելով, նշեմ, որ Գորկու վերջին աբստրակցիաները բոլորն էլ հիմնված են սյուրռեալիստների կողմից ստեղծված վերնագրերի վրա, մասնավորապես իր հայտնի աշխատանքը “Հոգեվարքը”, “Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ աչքերի առջև” , “Նշանդրեքը”: Բոլորի անվանումները ստեղծված են հայտնի սյուրռեալիստ Անդրե Բրետոնի կողմից: Գորկին նվազագույն մասնակցություն է ունեցել իր նկարներին վերնագրեր տալու հարցում:

Մշակութային անկյուն

Image result for արշիլ գորկու նկարներից


Related image

Image result for արշիլ գորկու նկարներից

Սալվադոր Դալի

26 Oct, 2018, No comments

На данном изображении может находиться: 1 человек, текст


Իսպանացի անվանի սյուրռեալիստ նկարիչ, գրող Սալվադոր Դալին (1904թ. մայիս 11 - 1989թ. հունվար 23) ծնվել է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում, ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա մասնագիտական սկզբնական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա:
Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուարի հետ, ով Դալիի հետագա կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:

Թեև Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, բայց այդ ուղղության առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ: Դալիի՝ այս ժամանակահատվածի նկարներն արտացոլում են տեսիլային կերպարներն ու ամենօրյա առարկաները, օրինակ՝ հայտնի սահող ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931թ., Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։

Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները: Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտել են իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ ( 1928թ., 1930թ.):
1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ նա ապրում է մինչ 1948 թվականը: Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ` նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ:

Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել: Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում` Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում:
Մշակութային անկյուն


Автоматический альтернативный текст отсутствует.

На данном изображении может находиться: на улице

Автоматический альтернативный текст отсутствует.

Recent Posts

  • Արյան կանչ-Հովսեփ Նալբանդյան
    26. February. 2019
  • Զրույց անցած կայարանների մասին
    4. February. 2019
  • Մերի Բադալյանի հետ
    24. January. 2019
  • Վարդան Սմբատյան
    20. December. 2018
  • «Քանի ուշ չէ,ասեմ»-Գոհար Եղիազարյան
    20. December. 2018
  • Նազելի Գրիգորյան-Ետնաբեմ
    18. December. 2018
  • Անահիտ Բոստանջյանը
    14. December. 2018


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more