Արյան կանչ-Հովսեփ Նալբանդյան
Հովսեփ Նալբանդյանը հրատարակչական և գրական գործունեություն ծավալում է վաղուց:Հաստատվելով օտար ափերում`նա ձեռնամուխ է եղել հայոց լեզվի պահպանման դժվարին խնդրին,որը Սփյուռքի համար գերակա խնդիր է ներկայումս:
Հովսեփ Նալբանդյանը հալեպահայ է:Կրթություն ստացել է Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան երկրորդական վարժարանում:Հետագայում կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում,1980-ական
թվականները բեղմնավոր էին Հովսեփ Նալբանդյանի կյանքում:Նա մտերիմ շփումներ է հաստատել հայ գրականության ականավոր դեմքերի հետ`մերձենալով հայ մշակույթին ու արվեստին:Ազգային արժեքների ճանաչողությունից է սկսվում Հովսեփ Նալբանդյանի կայացումը հայրենիքում:Հետագայում նա դառնում է այդ արժեքների կրողն ու տարածողը,ասել է,թե փյունիկը բազմասփյուռ հայության մեջ:1989թվականին նա ավարտում է համալսարանը որպես գրականագետ։
Հովսեփ Նալբանդյանը բազմաթիվ տարիներ աշխատել է որպես մանկավարժ:Իր հոգում անթեղված սերն ու գիտելիքները չխնայելով` նա ջանասիրաբար մղվել է մանկավարժական գործի կայացմանը:
1992-93թվականներին եղել է Հալեպի Մեսրոպյան վարժարանի տնօրենը:1994-ին հաստատվել է ԱՄՆ-ում:Մեծարժեք է Նալբանդյանի նվիրումը առ հայրենիք՝ապրելով օտարության մեջ նա կապված է մնացել հայ հողին,սնվել է հայրենի ջրից ու օդից:Ինքնամաքառման դժվարին ուղին մղել է նրան մեծ նվաճումների:
Հովսեփ Նալբանդյանը հրատարակել է բազմաթիվ գրքեր:Դրանցում, հատկապես, հիշարժան է մտավորականի 14-րդ գիրքը՝ «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» մատենագիտությունը, 387 էջ (Ամերիկայում տպագրված հայերեն գրքերը 1857-2015 թթ.): 15-րդ գիրքը` «ՍԻՐՈ ՄԱՏՅԱՆ» 651 էջ, 413 հեղինակ, 712 բանաստեղծություն:
Նալբանդյանն առանձնանում է նաև բարեգործական գործունեությամբ: Նրա հովանավորությամբ հրատարակվել է «101 աղոթք հիշատակի»,որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և արցախյան պատերազմի նահատակներին:
Հոդվածի հեղինակ՝Հաս Չախալյան