Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Սերգեյ Փարաջանով

October 26, 2018 at 6:54 pm, No comments
На данном изображении может находиться: 1 человек, борода и текст

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924թ.-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո` 1946թ., ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։
Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում:

Փարաջանովի ազատազրկմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց են ազատել ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։ Թբիլիսիում ապրելու ժամանակ Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրել են նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984թ.), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ է մնացել և հետագայում ամբողջությամբ օգտագործվել Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսին:

Փարաջանովի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների,կինոֆիլմերի էսքիզների միջոցով: Փարաջանովի ստեծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականները անցկացրեց խիստ ռեժիմի ժամբարներում և բանտերում:

Պատրաստեց` Հաս Չախալյան

No comments

Leave a reply







Recent Posts

  • Արյան կանչ-Հովսեփ Նալբանդյան
    26. February. 2019
  • Զրույց անցած կայարանների մասին
    4. February. 2019
  • Մերի Բադալյանի հետ
    24. January. 2019
  • Վարդան Սմբատյան
    20. December. 2018
  • «Քանի ուշ չէ,ասեմ»-Գոհար Եղիազարյան
    20. December. 2018
  • Նազելի Գրիգորյան-Ետնաբեմ
    18. December. 2018
  • Անահիտ Բոստանջյանը
    14. December. 2018


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more