Բազմակետ
1.Ես Բարսենցն եմ,ով ոչ կյանքին է լուրջ վերաբերվում ոչ մահվանը) ով դեռ աստված է փնտրում( ցինիզմով) , ու մատին խաչ նկարում, որ գիշերը աղոթի)։
Ով կարող էր լինել բժիշկ, լրագրող, ջրասույզ ու օդաչու, բայց ոչ մեկն էլ չեղավ ու սենտիմենտալության ավելցուկից չոտանավորներ սկսեց քամել)
2.Երբ կյանքը շրջում է խաղաթղթերը ես....
քմծիծաղում եմ)) ամենամեծ խաղաքարը՝ էսօրն ու վաղվա սպասումը իմ ձեռքում ա)
3.Մարդիկ խոսում են լռությամբ,երբ ուզում են անկեղծ լինել։ Երբ գիտակցում են լռության հզորությու ը և հասկանում, որ բառերը իրարից հեռացնելու ու ստելու համար են։
4.Չկա դրախտ,որովհետև սիրո, բարության, հոգատարության ու հավատարմության պակասը թույլ չի տալիս հունցել այնպիսի շաղախ, որով մեր ներսում դրախտ կառուցենք։ (Ուրիշ դրախտ ես չգիտեմ)։
5.Իմ օրագրի վերջին տողը կավարտվեր այս նախադասությամբ.
-Եվ հիվանդացա կյանքով...եվ ապրեցի՝ անհավատ, եվ հավատացի բախտին, եվ աղոթեցի կասկածելով, եվ հանգեցի ինքս ինձ՝ ուրիշ մեկի հայացքի մեջ, "եվ արժեր, արժեր, որ աշխարհ գայի"))... (հետո կկարդամ, կծիծաղեմ,ու օրերի հետ կփոխեմ վերջին տողը...
6.Ես սիրում եմ պոեզիան,որովհետև չեն սիրում ինձ....
7.Ես ոտնահետքերս թաքցնում եմ այնտեղ, ուր չունեմ վերադարձ...
8.Աստծուն փնտրում եմ,երբ միշտ հատկապես երբ թույլ եմ ու շփոթված, խեղճացած կամ անճար, որ գոնե մեկին խոստովանեմ այդ մասին։ Փնտրում եմ, որպես մտերիմ ու հենման կետ։ Փնտրում եմ, ասեմ ճշմարտություններ ու գաղտնիքներ, որ ինքս ինձ դեռ վախենում եմ խաստովանել... դեռ լուռ եմ))
Մտահաղացումը` ՀասՉախալյանի