Աղավնի Գրիգորյան
Աղավնի Արամայիսի Գրիգորյան
Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 18-ին Երևանում:
Ավարտել է Ն. Աղբալյանի անվան, թիվ է19 միջնակարգ
դպրոցը:
1991-1998թթ. Սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական
համալսարանը, այնուհետև Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիան:
1995-2012թթ. Աշխատել է Երևանի Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցում`
որպես երգչախմբի ղեկավար, տեսական առարկաների դասատու:
2012 թ ից բնակվում է Իսպանիայում:
Մադրիդի Հայ Առաքելական եկեղեցու երգչախմբի խմբավարն է:
Ստեղծագործում է հայերեն ռուսերեն, իսպաներեն լեզուներով: Թարգմանություններ
է անում իսպաներենից:
Ստեղծագործությունները տեղադրվել են «Գրանիշ»-
գրական կայքում, տպագրվել «Անդին», «Նորք» ամսագրերում:
2016թ. տպագրվել է «Դիմակահանդես» հեղինակային ժողովածուն: