Ես-նկարչուհի Մելինե Մաթևոսյան
April 14, 2018 at 6:47 pm,
No comments

Լռում եմ,որովհետև կարողանում եմ և գիտեմ լռել:
Իմ կյանքը բաղկացած է՝վրձնից և գրիչից,որոնցով նկարում և գրում եմ իմ զգացմունքներն ու մտքերը:
Լավագույն ժպիտը աչքերի ժպիտն է,երբ ժպտում են աչքերդ,ժպտում է նաև հոգիդ:
Ես չեմ կարող ներել,սակայն փորձում եմ :
Բնությունը իմ տարերքն է,որովհետև նա ապրում է իմ մեջ,իսկ ես՝ նրա:
Ես փակում եմ անցյալի դուռը,երբ հեռանում եմ ներկայից:
Անփոխարինելի անձը նա է,ով քեզ երկնել է:
Մեր կյանքը ժապավեն է,ուր մենք և սցենարիստ ենք,և դերակատար:
Իմ կտավները կրում են ազդեցությունը բնության և հոգեվիճակի:
Սկսեցի նկարել,երբ շատ փոքր հասակում մայրիկիցս խնդրեցի մատիտ ու թուղթ:
Հոգուս գունաշխարհի երանգներն են բոլոր գույները,չկա այնպիսի մի գույն,որ չօգտագործեմ իմ կտավներում:Սիրում եմ աշխարհի բոլոր գույները:
Լավագույն արվեստագետը ինձ համար բնությունն է,որովհետև այն անկրկնելի է,զարմանալի ու այնքան անթերի:
Հարցազրույցի և ձևաչափի հեղինակ՝Հաս Չախալյան