Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Գրաթերապիա-Անրի Վեռնոյ

August 6, 2017 at 11:05 am, No comments
<<Գրաթերապիա>>նախագիծը   ներկայացնում  է մի հայի,ով իր  տաղանդով  և  ստեղծարար   մտքի թռիչքով արարեց լույս  օտար  ափերում։Չկա մի հայ,ով դիտած  չլինի նրա  հանճարեղ  կինոնկարը,որը  համաշխարհային  ֆիմլագանձարանում   կմնա լավագույն ֆիլմը հայի վեհագույն տեսակի մասին։Այսօր  կխոսեմ  նվիրյալ  մարդու անցած  ճանապարհից՝  մեջբերելով  փոքրիկ  փաստեր նրա կյանքից։

Image result for անրի վեռնոյ

Անրի Վեռնոյ (իսկական անունը Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից հետո`   1924 թվականին, Մալաքյանների ընտանիքը սկսզբում գաղթում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:

Սկզբում նա տարված էր գեղանկարչությամբ, ապա լրագրությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը ավարտելուց հետո «Մարսելյեզ» թերթում հրատարակում է եղեռնին նվիրված հոդվածների շարք:

Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժ ֆիլմերի ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո նկարահանել է «Արգելված պտուղը» ("Le fruit defendu", 1952թ.), «Հրուշակագործը Վալորգից» ("Le boulanger de Valorgue", 1952թ.), «Հասարակության №1 թշնամին» (1953թ.):

1959 թվականին նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց «Ռազմագերին և կովը» ("Cow And I") կատագերգությունը գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով... 

1991 թվականին Վեռնոյը պատմեց իր ընտանիքի պատմությունը երկու ֆիլմերում «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» (սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր), որոնցում կարողացավ այնպես պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որ հուզեց ողջ աշխարհին:
Այս երկու ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքները կինեմատոգրաֆում: Մինչ այդ պահը Վեռնոյը իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմտիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շառլ Ազնավուրի մասնակցությունը և վերջինիս հետ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը:
Երգը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ, երգի տեքստի հեղինակը Շառլ Ազնավուրն է, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Գարվարենցը, տեսահոլովակի ռեժիսորն է Անրի Վեռնոյը):

<<Մայրիկ>>


Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորի ինքնակենսագրական այս գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: 
Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:Գրքի  հիման վրա  նկարահանվել  է  համանուն <<Մայրիկ>>ֆիլմը,որը  հեղինակի   հանճարեղության  առհավատչյան  է։

Մեջբերումներ  <<Մայրիկ>>գրքից

+++

Մայրիկը մեռնում էր…այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ:
Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը:

+++

Մարդը մեռնում է մենակ…

+++

Մայրիկ, ես երբեք չե՛մ մոռանա, չե՛մ մոռանա այս ցնցող պահը: Հանկարծ նկատեցի, որ երբ մենք հիանում էինք իմ մատանիով, քո ձեռքից բացակայում էր այն մատանին, որը երբեք մատիցդ չէիր հանում: Այդ երեկո ես նկատեցի, որ անհետացել է նաև հորս ձեռքի մատանին: Բառերը խեղդվում էին կոկորդումս: Անհեթեթ ամոթխածության լռությունը փշրելու և սրտիս զեղումներին ազատ ընթացք տալու համար, որոշեցի վալս պարել և պտտվել մինչև գլխապտույտ սկսվի: Ես լավ եմ հիշում իմ քսան տարիների եզակի այդ պարահանդեսը, որը նույնիսկ մոռացնել տվեց պատերազմը: Անտարբեր լուսինը իր հրաշալի սկավառակով լույս էր արձակում քաղաքի վրա: Ես չեմ մոռանա ոսկյա այս փոքրիկ կտորը իմ անվան սկզբնատառերով, որն այսօր մատիս կշռում էր սիրո մի քանի տոննա...

+++

Եթե իրար հետ խաղացող երեխաների ճիչերը, ծիծաղն ու զվարթությունը ջնջում է նրանց խաղի կանոնների խենթությունը, ապա մեն-մենակ խաղացող երեխայի մեջ որոշ տխրություն կա, և այն խենթությունները, որով նա զվարճանում է, ավելի են աչքի ընկնում:

+++

 Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ ժամապահների դեմքերը: Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի: Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ: Ես քնում էի …

+++

Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:

+++

ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում:
Իրար սիրում էինք ի ծնե:
Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր…

+++

 Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում ենք քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱՆՑ ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿԱԾ ՄԱԶԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՄԻ ԳԱՐՈՒՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆ:

Նախագծի  հեղինակ՝ Հաս  Չախալյան։

No comments

Leave a reply







Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more