Լուսարտ-Հրայր Ղուլինյան
July 24, 2017 at 11:46 pm,
No comments
Լոռին ուրիշ սիրունություն ունի,նրա գողտրիկ թևերին թառել է Դսեղը:
Հանճարեղ Հովհաննես Թումանյանը Դսեղից էր։
Իմ հյուրը տաղանդավոր հայ երիտասարդ է,ով Թումանյանի հետ նույն տոհմածառից սերվելու բերկրանքն ունի։
Նա լուսանկարիչ`Հրայր Ղուլինյանն է:
Հրայրը կարողանում է գտնել գեղեցիկը գեղեցիկի մեջ`հոգու աչքերով նայելով աշխարհին:Նրա գործերը նրբին կտավներ են լուսանկարի ձևով:Ասես ակնթարթը ուզում է ճչալ և հասնում է ժամանակի հարատևությանը:
Լուսանկարը կմնա անշրջանակ,եթե չստանա իր արժանի գնահատականը:Փորձե՛նք ճանաչել Լոռեցի երիտասարդի լուսարվեստի աշխարհը:***Ի՞նչ է լուսանկարչությունը Ձեզ համար:
-Լուսանկարչությունն ինձ համար հոբբի է, հոգեհարազատ մի զբաղմունք բանաստեղծոություն գրելու պես ինքնարտահայտման մի միջոց։ Այն նաեւ քո տեսած ամեն գեղեցիկ բան անմահացնելու հնարավորություն է։
***Ինչպե՞ս ճիշտ որսալ ակնթարթը պատկերի մեջ:
- Ճիշտն ասած ինձ մոտ ինքնաբերաբար են ստացվոում այդ պահեր որսալը։ Օրինակ՝ ես նկարել էի էլեկտրալարին թառած աղավնիների եւ տանն արդեն մշակելիս մի հետաքրքիր բան նկատեցի,որ նկարը կարող է մարմնավորել Հիսուսի համբարձման տեսարանը։ Այդ նկարն իմ ամենասիրած նկարներից է, որ կոչվում է <<Տասներկուերորդը>>։
***Ո՞րն է առաջնային պահանջը մնայուն
գործ արարելու համար:
-Առաջնային ու ինձ թվում է ՝հենց հիմնականն էն է, որ դու պետք է իմանաս՝ ինչ ես ուզում նկարել ու ինչու ։Սակայն այստեղ էլ երբեմն պատահականության գործոնն է գործում, այսինքն ՝դու մտածում ֆիքսում ես մի բան ու հետո պարզվում է, որ այն լրիվ այլ բան կարող է իրենից ներկայացնել, նույնիսկ ավելի խորիմաստ, քան քո պատկերացրածն էր։
***Բնությունը `լուսանկարում:Տվե՛ք մեկնություն Ձեր այն գործերին,ուր խոսում եք բնության հետ լռությամբ:
-Բնության մասին շատ գործեր ունեմ, որոնցում խոսում եմ բնության հետ լռությամբ, նույնիսկ՝ ասմունքում։ Հայրենի գյուղում և մերձակայքում արված նկարներիս նայելիս ես ընկղմվում եմ Թումանյանի պոեզիայի հրաշալի աշխարհը, ասմունքեմ մտքում կամ բարձր։Կան գործեր,որ ինձ հուշում են ՝կյանքը պայքար է,թե անկոտրում մնացիր հաղթանակն անխուսափելի է։ Օրինակ՝ ես մի օր մի նկար էլ նկարեցի ու որոշել էի պարզապես անվանել <<Ամպրոպից հետո>>։ Սակայն ավելի խորն ուսումնասիրելուց հետո այն ավելի բնորոշիչ անուն ստացավ <Հուսո, սիրո, հավատո հաղթանակաի սկիզբը >>և կամ <<Նոյի հայացքով>>։
***Մեկ նախադասությամբ բնորոշե՛ք Լուսարվեստը:
- Լուսարվեստը գրչի ու վրձինի պես մի բան է յուրաքանչյուր շնորհալի մարդու ձեռքին։Գեղեցիկը, բարին, լույսավորը տարածելու հրաշալի հնարավորություն։
<<Ձորեր, այ ձորեր․ խո՜ր, լայնաբերա՜ն․․․>>
<< Տասներկուերորդը՝ խորհրդանշական․․․>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<< Մենության սիմֆոնիա․․․>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<<Նատյուրմոտ>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<<Հուսո, սիրո, հավատո հաղթանակի սկիզբը․․․>>
Ծրագրի հեղինակ՝ Հաս Չախալյան։