Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ-ԳՐԱԹԵՐԱՊԻԱ

July 22, 2017 at 8:41 pm, No comments

Image result for հրաչյա սարուխան


Հրաչյա Լյուդվիգի Սարուխան (հունվարի 1, 1947, Համզաչիման (այժմ՝ Մարգահովիտ, Լոռու մարզ) - ապրիլի 8, հայ թարգմանիչ, բանաստեղծ։ Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ էր 1978 թվականից։

Արժանացել է «Տարվա լավագույն առաջին գիրք», Հայաստանի գրողների միության, հայ պոեզիայի բարձրագույն՝ «Ավետիք Իսահակյանի անվան» մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացու», «Գրական վաստակի համար» մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ Հայաստանի գրողների միության վարչության անդամ է։ Արժանացել է «Լոռվա ասպետ», «Մարգահովիտի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ ։

 Բանասիրական գիտությունների թեկնածու՝ Նաիրա Ղումաշյանը հրատարակել Է«Հրաչյա Սարուխանի պոեզիան» մենագրությունը։

Հրաչյա  Սարուխանի  լավագույն կոչումը մարդ լինելն  էր։Նա  իր  անաղարտ  պոեզիայով եկավ փաստելու  գրականության  հարատևության գաղափարը։Ապրելով և արարելով մեր կողիքն՝նա մնաց չբացահայտված  մեր  մեջ։Պոետի հոգին օվկիանոսի պես խորն  էր,մտքերը՝բազեի նման խրոխտ,որ բացել  է  թևերը ժայռեր  գրավելու համար։

Ասում  են՝ աչքերը  հոգու  հայելին են։Սարուխան պոետի դեպքում կարող ենք ասել՝հոգին  աչքերի հայելին  էր․․․․այնքա՜ն մաքուր  ճշմարտություն ուներ  բանաստեղծը իր աչքերում,ուր սևագրում  էր  անձնական ցավը՝մաքրագրելով  հարահոս տողեր  հանուն վաղվա․․․․

Հայրենի  բնությանը քարկապված  էր   մեծ  քնարերգու՝Հրաչյա Սարուխանը։Նրա  գործերում  բնապատկերն  ու հույզը միաձուլվում են իրար․․․․․կարող  եմ ՝ասել Սարուխանը իր  հոգու թաց  անկյունները ցողում  էր  անձրևի  կաթիլներով․․․․նրա մասին խոսել  և  գնահատական տալ  թողած  հոգևոր  գանձարանին․իհարկե  դժվար  է,որովհետև ժամանակը  իր  արդար կնքիը  տալու   է  վաղը,երբ  հետահայաց  թերթենք պոետի  անգնահատելի  գործերը։

Անդարադարձը  ՝ Հաս  Չախալյանի։

Մելամաղձոտ քաղաք

Արևդ՝ նվազ,
Անձրևներդ՝ հորդ…

Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ՝
Գնացկան ջուր եմ
Անձրևներիդ պես,
Այսինքն –
Հյուր եմ,
Անհասցե լուր եմ,
Չգիտեմ՝ ուր եմ
Հեռանում այսպես…

Չե՞մ տարբերակում
Ներկա ու անցյալ,
Աչքերս եմ փակում
Որպես մահացյալ –
Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ…

Եվ այս աշխարհից
Դուրս են տանում ինձ
Արևդ նվազ,
Անձրևներդ հորդ:

Ձմեռնամուտ

Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի:

Ու դեռ թվում է՝ օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի:

Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.

-Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս ասեմ վախ ու ողորմի…
-Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,
Բայց երազախաբ գիսավոր էր մի…

-Ի հեճուկս քեզ և իմ կսկծու
Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…
-Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,
Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…

Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Եվ մենակյացի քո հին վերմակով
Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի:

Սթափ կարոտ

Չէ ՛, անհարմար չէ հարմար ապրելը.
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:

Գնում ենք, թողած իրերն անձնական,
Որ մի օր պիտի գանգատվեն բախտից…
Թանգարանային սփոփանքն անգամ
Չի՜ փրկի նրանց հին կարոտախտից:

Բամբասանքների պարսը թունաքիստ
Բզզում է նաև շուրջը դիակի…
Վերք ունի նույնիսկ զգեստը հագիս,
Եվ փառքի դափնին վերքն այդ չի՜ փակի:

Իմ որբուկ գրի՛չ, անտերունչ իմ թո՛ւղթ,
Ո՞վ է խորթ փոշին ձեզնից վանելու,-
Ա՜խ իմ Ձեռագիր՝ ետմահու պանդուխտ,
Առանց իմ Աջի ի՞նչ ես անելու…

Կեցցե՜ն կենարար մարսեղ հյութերը:
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:


    No comments

    Leave a reply







    Վերջին  հրապարակումներ


    Created with Mozello - the world's easiest to use website builder.

    Create your website or online store with Mozello

    Quickly, easily, without programming.

    Report abuse Learn more