Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Գիրը ափի մեջ

July 11, 2017 at 1:20 pm, No comments

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом и на улице Հաս Չախալյան Անհատ, ում աչքերից լույս է կաթում, հոգին ողողված է աստվածայինով, իսկ սիրտը լցված է մարդու և մարդկայինի հանդեպ տածած անսահման սիրով. զորավոր ուժ, որ բացում է երկնային դռները՝ աներեր հավատով նրան առաջ տանում, որ դառնա բարեխոս Աստծո և մարդու միջև։ Այսպիսին է Հաս Չախալյան խորախորհուրդ գրերով արվեստագետը, ով գտել է երկնային արքայություն տանող ճանապարհը և ամեն ինչ անում է, որ մարդ արարածն ի վերջո բացի աչքերն ու կուրացած հոգին և բռնի Արարչի ձեռքը, որ բաց է թողել իր գոյի ընթացքում և ամուր կախված մնացել սատանայի մեղսոտ հայացքից։ Նա չի ուզում գինի դառնալ դաժան, քինոտ մարդկանց մեղքակաթ բաժակներում։ Նա պատրաստ է կրել անգամ ամենադաժան զրկանքները, միայն թե մարդու շուրթերին չանարգվի Աստված. « Ինձ չգրկես էլ, մա՜մ ես կսողամ ՝ աղի աղոթքներ կերած, որ շեկ օրվա մազից էլ չսողա Աստված...»։ Կարծում եմ՝ մեզնից շատերը կիսում են այն կարծիքը, որ Հաս Չախալյանն ուղղակի գրող չէ, նա հոգու և հոգևորի երգիչ է, նրա արմատները ձգվում են մինչև Նարեկացի։ Անկարելի է մեկնել նրա տողերը, միշտ շղթան պոկվելու է ու մենք նորից ու նորից սկզբին ենք վերադառնալու։ Գուցե։ հասկանանք նրա հոգեվիճակը, հոգեկերտվածքը, բայց բացել տողատակերը թերևս չի հաջողվի։ « Սիրտս ոտաբոբիկ անտառ է, ուր մի աղջնակ կծկվում է՝ փնտրելով կոշիկները մանկության... Նրա համեմատությունները խենթացնելու աստիճան հուզում են։ Նրա սիրտը ոտաբոբիկ անտառ է դարձել՝ մարդկության ցավերը, չարիքները տեսնելիս. նա ուզում է փախչել, հեռանալ ու գտնել մանկության կոշիկները, չէ որ նրա մանկությունն այնքան պայծառ էր, լուսավոր, իսկ կոշիկները ազատ, թեթև և ոտքերն անընդհատ չէին տրորում։ Իսկ հիմա կոշիկներն այնքան ծանր են,որ հազիվ է տեղից տեղից տեղ շարժվում. դրանք լցվել են կյանքի ծանր փոշով։ Բայց չարին կարելի է հաղթել. Եվ կյանքում մեր կարճ չարը մեռնում է, Եթե հոգու մեջ Դրախտն է ծաղկած. Իսկ քո հոգու մեջ մի հավերժական Դրախտ է բացված.... նրա ստեղծագործությունների առանցքը հավատն ու լավատեսությունն է. Հաս Չախալյան սիրող, պայքարող անհատը, որ համայնն է իր մեջ կրում։ Ոչինչ որ ամեն ինչ դառն է, դժվար է անցնել արյունով ներկված ճանապարհներով, առանց ոտքերդ արյունոտելու, բայց ոչինչ, նա զգում է, որ մարդկության վշտերը կամաց-կամաց ինքնասպան են լինում, և գալու է բաղձալի օրը, երբ Աստծո և մարդու կապն այլևս անքակտելի է լինելու։ Հոգեցունց է նրա ու բողոքն ու խնդրանքը մեր նախամորը՝ Եվային։ Այստեղ էլ է երևում նրա սիրող սիրտն ու նրբանկատ հոգին։ Նա չի ուզում մարդկության գլխին կախված բոլոր չարիքների համար մեղադրել նախամորը, այլ ստեղծում է կանանց հավաքական կերպար և մեղադրում Եվայից ծնունդ առած կին արարածին։ « Կյանքը սարդոստայն , Եվա՜, ես և դու՝ իգական սարդեր, սանրիր մազերս՝ ոռնալով այն գայլի նման, որ թաքնվում է վարագույրի տակ ու կրծում տառապանքի թնջուկը միայնակ...Անհատակ խորություն կա նրա տողերում, բողոք, մեղադրանք, որ սակայն նուրբ քողի տակ է պատկերված։ Չէ որ հենց Եվան ՝ իր անհնազանդության պատճառով ողջ մարդկության համար մի մեծ սարդոստայն հյուսեց։ «Դու եդեմավտար կի՜ն՝ հոգեխնձորներ կերած, գտի՛ր հակադարձումը ճակատագրի ու ճչա այն մասին, ինչ Աստված լռեց.... Նա պատրաստ է անգամ կտրել այն մեղսագործ ծառի արմատները, որ ի վերջո հողը մաքրվի և նոր, առողջ ծիլեր տա։ էլ որ գրչի երևակայությունը թույլ կտար կյանքը համեմատել պատի հետ։ « Պատ... միշտ պատ... մեր կյանքը պատ է, օրերը՝ պաստառներ։ Նորոգի՛ր պատերդ, եթե ուզում ես կյանքդ փոխվի.... Քիչ էր, որ մարդկության վիշտն ու ցավը ծանրացել էր բանաստեղծուհու ուսերին, երբ նա ամենամեծ հարվածը ստացավ։ Հիմա նա ուզում է ապրել անցյալի հուշերով, ուր իրեն միշտ սպասելու է լուսաշող պատկերով մի հրաշք պատանի, որ միասին ապրեն երազներով։Ցավը, կսկիծը լցվել են ափեափ ու չեն էլ թափվում, թե մի փոքր հանգստանա։ «Կյանքը հեքիաթ էր, Այլ ոչ թե թիթեռ... Միօրյա հույսով... Այդ թիթեռները միշտ թափառելու են մանկության ամենանվիրական երազներում։ « Ու ես հասկացա՝ քեզ չունենալու քչությունից, ցավն է շատանում....որ տողատակված արցունքներում տաք... սառի անբերան ժամանակը ծեր... Նա պիտի ապրի, պայքարի, արարի, բայց լուսնի աչքերում միշտ արցունքի կաթիլներ են շողալու։ « Քո ատամնահատիկին դու ժպտացիր ծակ թշիկով ու ինձ տվեցիր մի գրիչ .... կգրեմ, դեռ երկա՜ր... հոգիս դատարկելու համար՝ կճչամ բառերի մեջ.... բառերն ի՞նչ են.... -Սո՜ւս, ոչինչ,- բերանս քարկապեց հիշողությունս.... Այսուհետ նրա սրտում երկու եղանակ է լինելու՝ աշուն և գարուն։ Աշունը միշտ անձրևելու է, չորացած տերևները՝ հուշեր դարձած, թափվելու են նրա ձեռքերի մեջ՝ անցյալից գեղեցիկ դրվագներ պատմելով։ Գարուն ը պոետուհու սերն է, սրտի անբաժան մասը, ում երկնայինը պարգևել է անսահման հավատի և ծով բարության համար։ « Մենք թողնում ենք բազմակետեր, որ չհասնենք վերջակետին։ Որքան էլ խոսենք Հասաբույր սրտով արվեստագետի մասին, միևնույն է, դեռ ոչինչ ասած չենք լինի։ Այս արևավառ աչքերով հայուհին երկրի վրա մեծ առաքելություն ունի։ Նա պատրաստ է վազել արյունոտված ոտքերով, սիրտը ծամել օրերի մաղձով, միայն թե վերջապես գտնի հաշտության եզրերը Աստծո և մարդու միջև։

«Հաս»շարադրություն Աստված գրեց իր ձախլիկ ձեռքով... ու հասմիկների ծաղկաթերթերից քամեց նախերգանք` որպես ավետյաց հասագալության, երկնքին թիկնած խրճիթի համար, ուր լամպ էր վառվում.... զի աղոթք շնչեց առաստաղից կախ անձրևաջուրը.... ու փշալարված հույսերից անդին խլրտած ժպիտ.... մաքրագրվի՛ր ,Հա՜ս, թանաքահոտ ու կիսաշշուկ շարականներում այն մագաղաթյա նաիրյան ցեղի, ում ծիրանագույն գոգնոցը դեռ հույսի արդուկի հետքեր չի տեսել.... Հասս` ես, շարադրություն ու ճակատագիր.... խրճիթի համար.... այն ասեղնագործ.. որ աղոթում է հարության գիշեր, բայց հոգեդարձի հասցեն չի տեսել...

Հաս Չախալյան


Վերլուծեց՝ Նելլի Ենոքյանը


No comments

Leave a reply







Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more