Հյուրասրահ-Հովսեփ Նալբանդյան
Ողջու~յն հարգելի խմբակիցներ։ Ձեզ ողջունում է "Հյուրասրահ" նախագիծն է։ Նախագծի հյուրն է սիրված գրականագետ, բարերար և մեծ հայրենասեր Հովսեփ Նալբանդյանը, ով հայրենիքից դուրս հայրենիքը կրում է իր կրծքի տակ։
1. Պարոն Նալբանդյան, իբրև մտավորական, ինչպե°ս եք գնահատում արդի հայ գրական մթնոլորտը։
֊Արդի գրական մթնոլորտը Սփյուռքի մեջ շաաատ տկար է։ Իսկ հայրենիքում վերջին քանի մը տարին ավելի լավ է։
2. Պատմե'ք մի փոքր Ձեր արմատների մասին։ Որտեղի°ց եք։
֊ Մեծ հայրս Այնթապցի է և իր եղբայրների հետ մասնակցել է Ալնթապի ինքնապաշտպանության կռիվներին։ Հայրս և ես ծնվել ենք Հալեպում։ Ծնվել եմ 1958֊ին, ավարտել եմ Լազար Նաճարյան ֊ Գ. Կյուլպենկյան երկրորդական դպրոցը։ Ապա մեկնել եմ սիրիական բանակում ծառայելու (2 տարի, 10 ամիս և մեկ շաբաթ) վիրավորվել եմ 11 անգամ։
3. Դուք հայանպաստ գործունեություն եք ծավալում։ Ինչպիսի° խոչընդոտների եք հանդիպում այդ ընթացքում։
֊ Տարբեր խոչընդոտների եմ հանդիպել... հիմնականը ինձ համար, բարեկամի կամ ընկերի կողմից գիրքերս գնելու մերժումն է։
4. Գիտեմ , որ գրքի սիրահար եք։ Ի°նչ է գիրքը Ձեզ համար։
֊Ամեն ինչ, գրադարանս ունիմ մոտ 5700 հատոր և մեծանում է ամեն օր։
5. Իբրև գրականագետ նշե'ք արդի հայ գրականության մեջ առկա թերությունները։
֊ Գրական լուրջ քննադատության բացակայությունը, գրականագիտական հոդվածներու նվազ լինելը։
6. Դուք ազգանվեր կյանքով եք ապրում։ Ո°րն է գլխավոր գնահատականը Ձեզ համար։
֊ Գլխավոր գնահատականը, որ գիրքերս (18 հատոր) գնեն և կարդան, անշուշտ կուրախանամ երբ հայրենիքես կստանամ բարձր մակարդակի մետալ, կնշանակի որ իմ երկաաար տարիների աշխատանքս գնահատում է։
7. Ի°նչ է երջանկությունը Ձեզ համար։
֊ Լինել առողջ, ծառայել մարդկության և ազգիս, ամեն օր բարիք կատարել։
8. Ո°րն է Ձեր խոսքը առ հայրենիք ու հայրենակիցներ։
֊ Մեծապես կսիրեմ իմ հայրենիքը, կուզեմ որ բարգավաճի։ Իմ սիրելի հայրենակիցների կասեմ, որ մեր հայրենիքում կան ապրելակերպի և այլ դժվարություններ, պետք է դիմանալ, համբերել և պայքարել, հասնելու համար՝ լավին, բարիին, գեղեցիկին։
Շնորհակալ եմ։
Պատրաստեց՝Լուսինե Նազարեթյանը։